ԱՄՆ-ն Գերմանիա է արտաքսել այդ երկրում ապրող վերջին նացիստ կոլլաբորացիոնիստ, ծնունդով ուկրաինացի Յակոբ Պալիին, փոխանցում է DW-ն:  

«Գերմանիան իր վրա բարոյական պատասխանատվություն է վերցրել նացիստների կողմից կատարված հանցագործությունների համար» - ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայքո Մասը: Ինչպես հաղորդում է գերմանական ԶԼՄ-ները, 95-ամյա Պալին երեքշաբթի առավոտյան ժամանել է Դյուսելդորֆ: Այնտեղից նրան տեղափոխել են Մյունսթերից քիչ հեռու գտնվող ծերանոց:

ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Պալին ՍՍ-ի անդամ է եղել եւ որպես զինված պահակ ծառայել է Լեհաստանի տարածքում տեղակայված «Տռավնիկի» համակենտրոնացման ճամբարում: Bild թերթի տվյալներով՝ Վյուրցբուրգի դատախազությունը 2015 թվականին հետաքննություն էր սկսել Պալիի նկատմամբ, սակայն փակել էր գործը՝ նրա մեղքն ապացուցող հանգամանքների բացակայության պատճառով: Իր հերթին, FAZ-ը չափազանց անհավանական է համարում Պալիի՝ դատարանի առջեւ կանգնելու հեռանկարը՝ հաշվի առնելով նրա պատկառելի տարիքը: