Մեծ Բրիտանիան ցանկանում է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցները բավականաչափ համապարփակ լինեն ի պատասխան ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորմանը:

Որպես Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը ԱՄՆ-ում իր առաջին ելույթում ակնկալվում է, որ կոչ կանի ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին համախմբված արձագանքել ՌԴ-ի գործողություններին: Նրա խոսքով, ԵՄ-ն պետք է վերանայի իր պատժամիջոցները եւ համոզվի, որ «մենք իսկապես ԱՄՆ-ի հետ նույն դիրքորոշումն ունենք»:

«Իհարկե, մենք պետք է համագործակցենք նաեւ Մոսկվայի հետ, բայց մենք նաեւ չպետք է հիմար լինենք. ՌԴ-ի արտաքին քաղաքականությունը Պուտինի ժամանակ աշխարհն ավելի վտանգավոր է դարձրել», -  նշել է Հանթը՝ հաղորդում է AP-ն: