Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ոչ մի նշան չի տեսնում, որ Հյուսիսային Կորեան դադարեցրել է միջուկային ծրագրի մշակումները՝ չնայած երկրի ղեկավարության  խոստումներին, հաղորդում է AFP–ն։

«Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շարունակությունն ու զարգացումը եւ Փհենյանի համապատասխան հայտարարությունները լուրջ մտահոգություն են առաջացնում»,–ասվում է ԱԷՄԳ-ի զեկույցում:

Գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հրապարակած զեկույցը պետք է ներկայացվի սեպտեմբերին ԱԷՄԳ-ի խորհրդի նիստին:

«Քանի որ գործակալությունը դեռեւս չի կարողանում Հյուսիսային Կորեայում ստուգումներ իրականացնել, ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի վերաբերյալ իր գիտելիքները սահմանափակ են, եւ քանի որ միջուկային գործունեությունը շարունակվում է երկրում, գործակալության տեղեկատվությունը կրճատվում է»:

Զեկույցի համաձայն, ապրիլի վերջից եւ մայիսի սկզբից շոգեսարքի, որը Յոնբեն հրապարակում սպասարկում է ռադիոքիմիական լաբորատորիան, աշխատանքների ցուցումներ հայտնվեցին: Սակայն այս սարքը այդքան երկար չաշխատեց, որպեսզի ապահովեր ատոմային էլեկտրակայանի փորձնական ռեակտորի վերականգնման ողջ ցիկլը:

«2015-ի դեկտեմբերից, երբ սկսվեց աշխատանքային ցիկլը, հայտնվեցին նշաններ, որոնք վկայում են ռեակտորի դադարեցման կարճ ժամանակահատվածների մասին:

Սակայն այդ շրջաններից ոչ մեկն այնքան երկար չի տեւել, որպեսզի ռեակտորը լիովին դադարեցնի աշխատանքը: Գործակալության դիտարկումները ցույց են տալիս, որ ընթացիկ աշխատանքային ցիկլը նախորդից երկար է», - նշված է հաղորդագրությունում: