Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում օգոստոսի 17-26-ին հայկական ֆիլմերի փառատոն է անցկացվում:

Բացման երեկոյին ներկա են եղել Նոր Հարավային Ուելսի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը, նահանգի ֆինանսների նախարար Վիկտոր Դոմինելոն և քաղաքային խորհրդի անդամ Սարգիս Եդելյանը:

Փառատոնի նպատակն է ցույց տալ հայերի կյանքը՝ աշխարհի տարբեր ռեժիսորների աչքով: Ընդհանուր առմամբ, 15 ֆիլմ է ցուցադրվելու, որոնք պատմում են աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի մասին:

Սիդնեյի հայկական ֆիլմերի փառատոնն իր տեսակի մեջ միակն է Ավստրալիայում: Փառատոնը հիմնադրվել է 2016 թվականին եւ տարեցտարի զարգանում է՝ ներառելով վավերագրական, կարճամետրաժ եւ գեղարվեստական ֆիլմեր: