Եվրոպան պետք է ԱՄՆ-ից անկախ վճարային համակարգեր ստեղծի, եթե ցանկանում է պահպանել իրանական միջուկային համաձայնագիրը: Նման տեսակետ է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը, հաղորդում է Reuters-ը:

«Ահա թե ինչու մենք պետք է ամրապնդենք եվրոպական ինքնավարությունը` ստեղծելով վճարային ուղիներ, որոնք կախված չեն ԱՄՆ-ից, Եվրոպական արժույթային հիմնադրամից եւ անկախ SWIFT համակարգից», - Handelsblatt թերթում գրում է Մաասը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն դուրս է եկել իրանական միջուկային համաձայնագրից եւ վերսկսել Իրանի դեմ պատժամիջոցները: Պատժամիջոցների վերսկումը վտանգի տակ է դրել Իրանում եվրոպական բիզնեսը, որը Իրանի հետ համագործակցելու դեպքում նույնպես կարող է  պատժամիջոցների ազդեցության տակ հայտնվել: ԱՄՆ-ն, մասնավորապես, այդ ընկերություններին սպառնում է իր ֆինանսական համակարգն անհասանելի դարձնել: