Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ նոր պատժամիջոցներին՝ առանց սեփական շահերին վնասելու: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Նա կարծում է, որ Վաշինգթոնը, ՌԴ-ի դեմ նոր սահմանափակումներ սահմանելով, գործում է «որքան վատ, այնքան ավելի լավ» սկզբունքով, հաղորդում է ՏԱՍՍ- ը:

Միեւնույն ժամանակ, ըստ փոխնախարարի, ԱՄՆ-ն չի կարողանա ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԿԺԴՀ-ի վերաբերյալ պատժամիջոցների ցուցակը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Ֆիննախը Հյուսիսային Կորեայի հետ համագործակցության, ինչպես նաեւ կիբեր տարածությունում ՌԴ-ի գործողությունների համար Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ նոր պատժամիջոցների մասին էր հայտարարել: