Արկտիկայի ամենահին եւ ամենապինդ սառույցը պատմության մեջ առաջին անգամ սկսել է ճաքել եւ կոտրվել: Guardian-ը գրում է, որ սառույցի ճաքերը, որոնք Գրենլանդիայի հյուսիսից ջրի հոսքի պատճառով են առաջացել, 2018-ի ընթացքում երկու  անգամ են տեղի ունեցել՝ կլիմայի փոփոխության պատճառով առաջացած շոգից եւ տաք քամիներից հետո:

 «Գրենլանդիայից դեպի հյուսիս գտնվող գրեթե ողջ սառույցը բավական կոտրված է եւ հետեւաբար ավելի քիչ շարժուն», - The Guardian-ին ասել է Դանիայի օդերեւութաբանական ինստիտուտից Ռուտ Մոտրամը:

«Այս հատվածը հաճախ կոչվում էր վերջին սառցային հատված, քանի որ ենթադրություն կար, որ այստեղ գտնվում է  Արկտիկայի վերջին հին սառույցը»: