Apple ընկերությունը նոր սերնդի iPhone-ի նախնական պատվերները կսկսի ընդունել 2018-ի սեպտեմբերի 14-ից: Այս մասին հաղորդել է գերմանական Macerkopf-ը՝ վկայակոչելով բջջային օպերատորների աղբյուրներին:

 Այսպիսով iPhone-ի անոնսը կարելի է նույն շաբաթվա ընթացքում, ավելի շուտ ակնկալել՝ սեպտեմբերի 11 կամ 12-ին, հաղորդում է  Ferra-ն:

Ավելի վաղ տարածված լուրերի համաձայն, աշնանը Apple-ը կթողարկի  երկու OLED մոդելներ՝ 5,8 եւ 6,5 դյույմ տրամագծով, նոր iPhone X եւ iPhone X Plus, ինչպես նաեւ 6.1 դյույմ տրամագծով LCD մոդել, որը պայմանական կոչվում է iPhone 9: Բոլոր հեռախոսները առանց շրջանակի կլինեն,  կունենան Face ID եւ A12 արագացված պրոցեսոր: