Ապագայի զենիթահրթիռային համակարգերի համար հեռահարությունը գլխավոր  ցուցանիշ չի լինելու: Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքին ասել է ռուսական օդատիեզերական պաշտպանության կոնցեռնի գլխավոր տնօրեն Յան Նովիկովը:

Նրա խոսքով, այսօր աշխարհում գերարագ զարգանում են ինչպես հարձակման միջոցները, այնպես էլ հետ մղման եւ հակազդեցության:

 «Ապագայի համակարգերի համար այլ հատկանիշներ են պահանջվում, քան հեռահարությունը: 500 կմ  հեռահարությունը բավական շատ է, որպեսզի հետ մղվեն կառավարման միջոցները, դրանց համար այլ հատկանիշներ են պահանջվում, որոնք ես այդքան էլ իրավասու չեմ բացահայտելու», — ասել է Նովիկովը:

Ներկայումս «Ալմազ-Անտեյ»-ը ավարտում է հեռանկարայաին C-500 «Պրոմեթեյ»  հակաօդային պաշտպանության համակարգի մշակումը: Համալիրը C-300 եւ C-400-ում օգտագործվող 96L6E-ի զարգացումն է:

Մանեւրող, այդ թվում տիեզերքում գտնվող թիրախներին, խոցելու С-500-ի հեռահարությունը,  գնահատվում է 200 կմ: