ԱՄՆ պատժամիջոցները Իրանի դեմ ավելի արդյունավետ էին, քան սպասվում էր, Reuters-ի հետ հարզազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը։

Նրա խոսքով՝ պատժամիջոցների վերականգնումը արդեն իսկ էական ազդեցություն է գործում Իրանի տնտեսության վրա, եւ այդպես են կարծում շատերը նաեւ Իրանում․ «Սակայն տարածաշրջանում Իրանի գործունեությունը շարունակում է ռազմատենչ մնալ»։

Բոլթոնը շեշտել է, որ ԱՄՆ-ում հույս ունեն, որ եվրոպացիներն ու եվրոպական ընկերությունները կհասկանան, որ հայտնվել են Իրանի եւ Միացյալ Նահանգների հետ բիզնես վարելու ընտրության առաջ։

«Ոչ մի կասկած չպետք է լինի, որ Միացյալ Նահանգները ցանկանում է իրավիճակի խաղաղ ճանապարհով կարգավորումը, բայց մենք լիովին պատրաստ ենք այն ամենին, ինչ կստեղծի Իրանը»,-եզրափակել է նա: