Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը ստուգումներ է իրականացրել 342 գազալցակայանում: Այս մասին օգոստոսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Նախարարի խոսքով՝ գրեթե բոլոր կայաններում անցկացված ստուգումների արդյունքում խնդիրներ են հայտնաբերվել: Գազալցակայանների սեփականատերերին երկու ամիս ժամանակ է տրվել՝ բացթողումները շտկելու համար: Նրանց մեծ մասը սեղ ժամանակահատվածում շտկել է հայտնաբերված թերությունները:

Սակայն մայրաքաղաքի 12 գազալցակայանի շահագործումը դադարեցվել է՝ պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Ներկայումս ստուգումները շարունակվում են մարզերում: