ՀՀ Հարկային օրենսգրքում լրաջագույն փոփոխություններ են կատարվելու, իջեցվելու է եկամտհարկը: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Հարկային օրենսգրքի պարզեցման ենք գնալու, որոշակիորեն իջվելու է նաև երկամտահարկը»,- ասաց վարչապետը:

Վարչապետի խոսքով` անհրաժեշտ է լուրջ փոփոխություններ կատարել նաև հանրային կառավարման ոլորտում:

«Ըստ էության մեր հանրային կառավարման համակարգն ուռճացված է ու ոչ էֆեկտիվ, մեր պետական կառավարման համակարգը դանդախաշարժ է, ու, երբեմն, այդ դանդաղաշարժությունն այն աստիճանի է հասնում, որ շարժումը դառնում է անիմաստ: Նույնիսկ ես վարչապետ զգում եմ դա, պատկերացնում եմ քաղաքացին ինչպես կզգա», - ասաց վարչապետը: