Հայաստանում ստեղծվում են հակակարկտային լոկատորներ, որոնք կարող են տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետրեր ծածկել: Աշխատանքները իրականացվում են Երեւանի Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից:

 NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մհեր Մարկոսյանը նշեց, որ նման մեկ ռադարը կարող է վերահսկել հակակարկտային կայանների խմբին: Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրիչներին, ապա այն կարող է մի քանի տասնյակ հազարավոր կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել կարկտային ամպերը, ինչպես նաեւ դրանց արագությունը եւ շարժման ուղղությունը:

Ստացված տվյալների վերլուծությունը հաշվի առնելով, ռադարը տեղեկատվությունը կփոխանցի այն հակակարկտային կայանին, որը հնարավոր թիրախին մյուսներից ավելի մոտ է գտնվում: Մարկոսյանի խոսքով կարկտային ամպերի դեմ պայքարի մի քանի միջոց կա. Հայաստանում ամենից շատ տարածված է ալիքային հարվածը:

 «Մենք ավարտում են փորձնական նմուշի աշխատանքները, որից հետո համապատասխան փորձարկումներ կկատարվեն», - նշեց նա: