Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Instagram-ի պաշտոնական էջում հրապարակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում արված լուսանկարը:

Նշենք, որ Երեւան ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանից Մերկելն ուղեւորվել է Ծիծեռնակաբերդ: Անգելա Մերկելին ուղեկցում էին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը: