Գերմանիայում հիշում են 1915 թվականին հայ ժողովրդի դեմ իրագործված սարսափելի իրադարձությունները: Երեւանում այսօր՝ օգոստոսի 24-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պատասխանելով Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցի մասին հարցին:

«Մենք գիտակցում ենք, որ 1915 թվականին սարսափելի բան է իրագործվել հայ ժողովրդի դեմ: Այդ փաստը չի կարելի մոռանալ, եւ մենք մեր ներդրումն ենք ունեցել այն բանում, որ հիշում են այդ մասին»,- հայտարարել է Անգելա Մերկելը: