Հնդիկ դերասան եւ ռեժիսոր Ռաջ Կապուրի (1924-1988) ընտանիքի անդամները որոշում են կայացրել վաճառել 70 տարի առաջ Բոմբեյում (այժմ Մումբայ) հիմնված RK Studios ստուդիան: Ինչպես հաղորդում է The Times-ը, այս որոշումը կայացվել ընտանիքի բոլոր ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:

Ռաջ Կապուրի ավագ որդին, դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Ռանդիր Կապուրը «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը: «Իսկապես, նման որոշում է կայացվել: Մենք վաճառում ենք ամբողջ տարածքը, որի վրա գտնվում է ստուդիան: Դա հեշտ որոշում չէր», - Մումբայից հեռախոսազրույցի ընթացքում ասել է Կապուրը:

«Ինչպես գիտեք, անցյալ տարի ստուդիայում հրդեհ էր բռնկվել, եւ մենք որոշ ժամանակ մտածում էինք վերականգնել այն հրդեհից հետո: Սակայն վերականգնման համար պահանջվող գումարը չափազանց մեծ էր»,- հավելել է նա:

RK Studios-ը Ռաջ Կապուրի կողմից հիմնադրվել է 1948 թվականին: