Apple ընկերությունը շուտով կներկայացնի իր iPhone սմարթֆոնների երեք նոր մոդելները, հաղորդում է Bloomberg-ը:

Նրա տվյալներով, մոդելները նոր տեսք չեն ունենա, դրանք նման կլինեն նախորդ տարվա iPhone X-ի դիզայնին:

Առաջին մոդելը 6.5-դյույմանոց էկրան կունենա, ինչով կդառնա Apple-ի ամենամեծ սմարթֆոնը եւ բջջային հեռախոսի շուկայում խոշորագույն սմարթֆոններից մեկը:

Սարքը կստանա OLED էկրան: Նշվում է, որ iPhone X-ի նման սմարթֆոնի հետեւում կտեղադրվի ապակի, ինչպես նաեւ կրկնակի տեսախցիկ:

Bloomberg-ի տվյալներով, ամենանշանակալի նորույթը կլինի երեք սարքերից ամենաէժան հեռախոսը, որը նախատեսված է փոխարինել iPhone 8-ին: Այն iPhone X-ի նման կլինի, սակայն 6.1-դյույմանոց ավելի էժան LCD տեխնոլոգիայով էկրան կունենա:

Այս մոդելը 2013-ին արտադրված iPhone 5c-ի նման մի քանի գույնով կթողարկվի: