ՀՀ բարձրաստիճան պատվիրակությունը սեպտեմբերին կմասնակցի ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը։ Այս մասին օգոստոսի 28-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ այցի ընթացքում նախատեսվում է անցկացնել մի շարք հանդիպումներ, այժմ իրականցվում է հանդիպումների նախապատրաստումը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բացման արարողությանը:

Այցի ընթացքում Փաշինյանը մի շարք հանդիպումներ կունենա, այդ թվում՝ հնարավոր է, հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Սեպտեմբերին նախատեսված է նաեւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Ժնեւ։