Ադրբեջանի իշխանությունները երկար խորհելուց հետո որոշել են ԱՄՆ–ում բնակվող հայազգի «պոկերի արքա»  Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրտավամիջոցները՝ վկայակոչելով երկրի Գլխավոր դատախազությանը։

Հետախուզման պատճառ է նշվում Լեռնային Ղարաբաղ այցելելը։ «Բիլզերյանը նախօրեին այցելել է Հայաստան, ապա ուղեւորվել Ղարաբաղ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի եւ նրա կնոջ հետ։ Նրանք հասցրել են հայկական անձնագիր ստանալ եւ հաշվառման կանգնել ՀՀ Զինված ուժերում»,–բողոքում են ադրբեջանական լրտավամիջոցները