Իտալիան կրկին վերջնագրի ձեւով ԵՄ-ից պահանջել է Եվրամիություն ժամանող միգրանտներին այլ երկրներ տեղափոխել: Վիեննայում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ այս թեման դարձել է առաջնային: Ավելի վաղ Հռոմը սպառնացել էր կրճատել ընդհանուր բյուջեի վճարումները, եթե մյուս մայրաքաղաքները չօգնեն իրեն, հաղորդում է Euronews-ը:

«Իհարկե, մենք պնդելու ենք, որ Եվրոպան ավելի լավ կառավարի միգրացիոն հոսքը», - հայտարարել է Իտալիայի նախարար Էնցո Մոաովերո-Միլանեզին: - Մենք կարծում ենք, որ դրա համար պատասխանատվություն է կրում ամբողջ Միությունը: Ամենուրեք գրում եւ խոսում են եվրոպական համերաշխության մասին, եւ այժմ այն ցույց տալու հիանալի հնարավորություն է»:

ԵՄ-ի պաշտպանության նախարարները համաձայնել են շարունակել Միջերկրական ծովում միգրանտներին փրկելու Սոֆիա գործողությունը: Սակայն դեռ չի որոշվել թե որ ափերին են նրանց իջեցնելու:

«Վայր իջեցնելու խնդիրն առաջանում է դեպքերի 90 տոկոսի ժամանակ , որոնք կապված չեն «Սոֆիայի» հետ», - ասել է Ֆեդերիկա Մոգերինին, ով պատասխանատու է ԵՄ-ի անվտանգության համար: Այս գործողության միջոցով ծովում փրկվում է մարդկանց 9.6 տոկոսը: Մենք պետք է հստակ իմանաք, թե ուր ենք նրանց տեղափոխելու»:

Լյուքսեմբուրգի արտգործնախարարը կոչ է արել արդարացի բաշխել միգրացիոն ճգնաժամի բեռը եւ դատապարտել է Ավստրիային, որը չի ցանկանում դրան մասնակցել:

 «Մեզ յուրաքանչյուր երկրի միգրանտների համար պարտադիր քվոտաներ են պետք, որպեսզի   նավերի մեջ գտնվող մարդկանց հետագա տառապանքներից ազատենք», - ասել է Ժան Ասսելբորնը: - ԵՄ 28 երկրներից միայն 8-ն է նրանց հյուրընկալում: Պետք է նշեմ, որ Եվրամիության ներկայիս նախագահը լավ օրինակ ցույց չի տալիս»:

ԵՄ-ում Ավստրիայի նախագահությունը չի նվազեցրել նրա քաղաքացիների՝ ԵՄ-ում միգրացիայի ավելի խիստ սահմանափակման եւ երկրի սահմանների ամրապնդման ելույթները: