Հարավային Կալիֆորնիայի ոստիկանությունը հաղորդում է, որ Սան Բերնարդինոյում բնակելի համալիրում ութ մարդու վրա կրակել են,  գրում է Reuters-ը:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով, հետաքննության այս փուլում պարզվում է հանցագործի ինքնությունը եւ նրա գործողությունների դրդապատճառները:

Միջադեպը տեղի է ունեցել ուշ երեկոյան հանրային վայրում:

Սկզբում ոստիկանությունը հայտնել էր տասը վիրավորների մասին, սակայն հետագայում պարզվեց, որ ութ մարդ է վիրավորվել: Բոլոր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Երկու մարդու, այդ թվում` 17-ամյա դեռահասի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ: