Եկեք աբսուրդ բաներ չխոսենք։ Այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահ դարձնելու մասին հարցին այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում։

«ՀՀ նախագահն ընտրվել է այս տարվա մարտին եւ դեռ 7 տարի պաշտոնավարման ժամկետ ունի»,–ասաց նա։

Ավելի վաղ Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի փոխարեն նպատակադրվել է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»։