Ով այդպիսի բան է ասել, նա անբարոյական ընտանիքի մարդ ա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե իրեն մեղադրում են, որ մարտի 1-ի ժամանակ իր թիկնապահները եւս դուրս են եկել ժողովրդի դեմ:

«Ով այդպիսի բան է ասել, նա անբարոյական ընտանիքի մարդ ա, որովհետեւ Ծառուկյանը ժողովրդի մատից արյուն, փուշ մտնելու թույլ չեմ տա: Դա շանտաժ ա Ծառուկյանի վերաբերյալ:

Եթե Ծառուկյանը կապ ունենա Մարտի 1-ի հետ, թող Ծառուկյանին մասսայական հրապարակում հրապարակային գնդակահարեն»,-հայտարարեց նա: