Սեպտեմբերի 5-ին ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջեւ ստորագրված  «Հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցին: Համաձայնագիրը ստացել է հայ խորհրդարանականների միաձայն հավանությունը: