ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Երևանի ավագանու 2018թ. սեպտեմբերի 23–ի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները։

Ցուցակները տրամադրվել են նաև տեղամասային կենտրոնների տարածքները տիրապետողներին՝ տեսանելի վայրում փակցնելու համար։ Ոստիկանությունից հայտնում են, որ ընտրողների ցուցակում անճշտություններ հայտնաբերելու դեպքում քաղաքացիներըկարող են դիմել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, կամ զանգահարել 011-37-02-36 հեռախոսահամարով յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9։00-18։00։