«Հայրենիք Սփյուռք» ՊՈԱԿ-ում Պետական վերահսկողության ծառայության ուսումնասիրությունների արդյունքում ՊՈԱԿ-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել բյուջե վերադարձնել 100 մլն դրամ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

«Ունենք դեպք, երբ Սփյուռքի նախարարության կողմից հանձնարարվել է գումար փոխանցել հեռուստաընկերությանը՝ ֆիլմեր նկարելու համար, բայց ֆիլմերը նկարվել են Հ1-ի միջոցներով: Թե ուր են այդ փողերը, կպարզեն իրավապահները:

Հույս ունեմ, որ Սփյուռքի նախկին նախարարն իր աշխատողներով կպատասխանեն, թե այդ ինչպես է այդպես ստացվել»,-հայտարարեց Սանասարյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքներով քրեական գործ է հարուցված միայն «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի մասով, սակայն մնացած դեպքերով եւս, ամենայն հավանականությամբ, քրգործեր կհարուցվեն: