Ադրբեջանը քննդատական հարձակում է գործել ԱՄՆ-ի վրա «փոքերի արքա» հայազգի Դեն Բիլզերյանի Արցախ այցի պատճառով: Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւի խոսքով՝ ամերիկացի դիվանագետին հանձնվել է ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղղված ԱԳՆ նոտան, որտեղ նշվում է, որ Դեն Բիլզերյանն Արցախ է այցելել, ինչը, պաշտոնական Բաքվի կարծիքով, «չպետք է աներ»:

Հընթացս Ադրբեջանում հայտարարել են, որ սրա հետ կապված քրեական գործ են հարուցել: Ցանկություն է հայտնվել, որ ԱՄՆ կառավարությունը կընդունի բոլոր անհրաժեշտ միջոցները:

Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները երկար խորհելուց հետո որոշել էին Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել

Փոքերի եւ Instagram-ի արքա, Ignite ընկերության հիմնադիր Դեն Բիլզերյանը մեկնաբանել էր Ինտերպոլի միջոցով իրեն միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը: Բիլզերյանը Twitter-ի իր միկրոբլոգում նշել էր. «Եթե այդ խուզած այծ ադրբեջանցի պաշտոնյաներն ուզում են ինձ կալանավորել Ինտերպոլի միջոցով, թող իմ խոտը ծխեն»: