Դոմենային անունների եւ IP-հասցեների կառավարման կորպորացիան (ICANN) իր կայքում հայտնել է գաղտնագրային բանալիների՝ պատմության մեջ առաջին փոփոխությանը նախապատրաստական աշխատանքների մասին, որի պատճառով ցանցի բազմաթիվ օգտվողների մոտ կարող են խափանումներ լինել համացանցի աշխատանքում, փոխանցում է «Գազետա»-ն:

Տեղեկացվում է նաեւ, որ ընդհատումները չպետք է ազդեն այն օգտվողների վրա, որոնք կախված են վերջին KSK-ով ռեզոլվերներից եւ այն ռեզոլվերներից, որոնցում դոմենային անունների համակարգի անվտանգության ընդլայնման վալիդացումն ընդգրկված չէ: