ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից, երբ նա երկրի դեսպանատունը Երուսաղեմից կրկին Թել Ավիվ է տեղափոխել, փոխանցում է Reuters-ը:

Փենսը, որ մեծ դերակատարում է ունեցել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հարցում, Պարագվայի նախագահ Մարիո Աբդոյին կոչ է արել հետեւել Պարագվայի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու պարտավորությանը՝ «հաշվի առնելով պատմական հարաբերությունները, որ երկիրը պահպանել է ինչպես Իսրայելի, այնպես էլ Միացյալ Նահանգների հետ»: Փենսի գրասենյակի հայտարարության համաձայն՝  Մարիո Աբդոն «ընդգծել է Իսրայելի հետ Պարագվայի  հաստատուն գործընկերությունը, եւ կողմերը համաձայնվել են աշխատել իսրայելա-պաղեստինյան հակամարտության համընդգրկուն եւ երկարաժամկետ կարգավորմանը հասնելու շուրջ»:

Պարագվայի նախկին նախագահ Հորացիո Կարտեսը նոր դեսպանատունը Երուսաղեմում բացել էր մայիսի 21-ին՝ Միացյալ Նահանգների եւ Գվատեմալայի բացելուց հետո մի քանի օր անց:

Երբ Ասունսյոնը հայտարարել է դեսպանատունը Թել Ավիվ վերադարձնելու որոշման մասին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրահանգել է Պարագվայում Իսրայելի դեսպանատունը փակել: