Ռուսաստանի ԱԳՆ-ն ապատեղեկատվություն է համարում Լոնդոնի այն պնդումը, որ հրապարակված լուսանկարներում պատկերված մարդիկ, որոնք կասկածվում են Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալների թունավորման մեջ, ռուսական պետական մարմինների աշխատակիցներ են: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Վեդոմոստի»-ն:

«Նման լուսանկարների վրա միջազգային հանրության՝ թե՛ պետությունների, թե՛ հասարակակն կազմակերպությունների, թե՛ լրագրողներկի ուշադրությունը գրավելու եւ լուսանկարներում պատկերված մարդկանց որպես ռուսական պետական մարմինների հետ կապ ունեցող ներկայացնելու հերթական փորձը ապատեղակատվության դասական օրինակ է»,- ասել է Զախարովան: Նա նշել է, որ Ռուսաստանն արդեն բարձր մակարդակով հայտարարել է, որ «ոչ մի կապ չունի Սոլսբերիում տեղի ունեցածի հետ»:

Ամբողջ միջադեպը ձեռնտու էր հենց Մեծ Բրիտանիային եւ ԱՄՆ-ին, որոնք թունավոր նյութերի արտադրության ահռելի «մշակումներ» ունեն, հայտարարել է Զախարովան: