Վրաստանում սեպտեմբերի 8-ին լրանում է ԿԸՀ-ում նախագահի թեկնածուի գրանցման համար նախաձեռնողական խմբերի եւ կուսակցությունների դիմումների ընդունման ժամկետը:

Ներկա պահին ընտրություններին մասնակցելու ցանկության մասին ԿԸՀ-ին տեղեկացրել է 39 մարդ, որոնցից 20-ը առաջադրվել են նախաձեռնողական խմբերի կողմից, իսկ 19-ը՝ քաղաքական կուսակցությունների, հաղորդում է «Գրուզիա-օնլայնը»:

Թեկնածուների աջակցության համար ստորագրությունների հանձնումը ԿԸՀ պետք է կատարվի ոչ ուշ քան ընտրությունների օրվանից 40 օր առաջ: Ընդհանուր պետք է հավաքված լինի առնվազն 23 923 ստորագրություն  (ընտրողների ընդհանուր թվի 0,75 տոկոսը):

Դրանց ստուգումից հետո ԿԸՀ-ն քվեարկության օրվանից առնվազն 30 օր առաջ նախագահի թեկնածու կգրանցի այն անձանց, ում փաստաթղթերը եւ աջակցության ստորագրությունները կհամապատասխանեն օրենքի պահանջներին:

Ներկա պահին միայն 4 մարդ է անցել լիրարժեք գրանցունմը: Դա Միխայիլ Սալուաշվիլին է («Արդարադատության վերականգնման միություն» «Ժողովրդի ձայն». Տերը մեր արդարությունն է»), Զվիադ Բագդավաձեն («Քաղաքացիական հարթակ – Նոր Վրաստան»), Շալվա Նատելաշվիլին (Վրաստանի Լեյբորիստական կուսակցություն) եւ Դավիթ Բաքրաձեն («Եվրոպական Վրաստան – Շարժում հանուն ազատության»):