ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Իլինոյիս նահանգում նախկին նախագահ Բարաք Օբամայի ելույթին, որի ժամանակ վերջինս քննադատել էր գործող վարչակազմի քաղաքականությունը: Ֆարգոյում իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալով՝ Թրամփն ասել է, որ քնել է՝ լսելով նախկին նախագահի խոսքերը:

«Ես ներողություն եմ խնդրում: Ես նայեցի նրան, բայց քնեցի: Նա շատ լավն է, շատ լավն է քնելու համար», - ասել է գործող նախագահը:

 «Ահա թե ինչ կասեմ նախագահ Օբամային. եթե 2 տարի առաջ նոյեմբերին դեմոկրատները հաղթեին իրենց ծրագրով, 4.2 տոկոս աճի փոխարեն, անկեղծ ասեմ, մենք 4.2 տոկոսի անկում կունենայինք», - ասել է նա:

Ուրբաթ Իլինոյիս նահանգի համալսարանում Օբաման ելութ ունենալով Թրամփի անունը չէր հիշատակել, բայց թվարկել էր նրա հասցեին հաճախ հնչող բոլոր կշտամբանքները, գրում է ՏԱՍՍ-ը: