Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահը ստորագրել է հետեւյալ օրենքները.

- «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

- «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»,

- «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»

- «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը: