ՀՀ Գեղարքունիքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 9-ին պտտահողմ է նկատվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայպետհիդրոմետ» օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը:

«Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում այսօր առավոտյան նկատվել է բավականին ցայտուն արտահայտված պտտահողմ (տորնադո)»,- գրել է Սուրենյանը: