«Ժառանգություն» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններում իր քարոզարշավի հրապարակային մեկնարկն սկսում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակից: Այն կուղեկցվի բացօթյա ասուլիսով:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: