«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանի հայտարարությունը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա քաղաքապետի ընտրություններում լուրջ մրցակիցներ չունի:

Ի պատասխան NEWS.am-ի այն հարցին, թե նա ինչպե՞ս է գնահատում նման պնդումը, Գագիկ Ծառուկյանը հարցով պատասխանեց՝ իսկ ո՞վ է նա:

«Իսկ Նազարյանն ի վիճակի՞ է գոնե 500 մարդու հավաքել»,– հետաքրքրվեց Ծառուկյանը։