Հայաստանի Հանրապետությունում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները «Կարճեւան» հսկիչ անցակետում սահմանախախտման փորձի դեպք են հայտնաբերել:

Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անձնագրային ստուգում անցնելիս Իրանի քաղաքացին ներկայացրել է իրեն չպատկանող անձնագիր:

Հարցում անցկացնելու ժամանակ Իրանի քաղաքացին պարզաբանել է, որ սխալմամբ ընկերոջ անձնագիրն է վերցրել, որի հետ միասին են Հայաստան եկել:

Նշված քաղաքացին սահմանված կարգով փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին: