Մեր առօրյայում այդ հարցը չկա. մեզ ոչ դիմել են, ոչ ասել են։Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 10–ին, ասաց  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով հարցին, թե կսատարի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Չգիտեմ ինչ է դա ձեզ հետաքրքրում, ամեն անգամ ասում եմ, որ օրակարգում նման հարց չկա, ու ամեն անգամ տարբեր վերլուծություններ ու հեքիաթներ են... Ամենակարեւորը իմ ընդունել սատարելը չի, ժողովուրդը պետք է սատարի, եթե ժողովուրդը ընդունեց իրեն ուրեմն մենք էլ կընդունենք իրեն, եթե ժողովուրդը չընդունեց, հո ես էս ազգի թշնամին չեմ։ Ծառուկյանը ժողովրդի կողքին կանգնած մարդ ա։ Ժողովուրդը կընդունի, մենք էլ կընդունենք, ժողովուրդը չի ընդունի, մենք էլ չենք ընդունի»,– ասաց Ծառուկյանը։