Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Երեւան պաշտոնական այցի շրջանակում այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Բախտաձեն հուշահամալիրին ծաղիկներ դրեց եւ հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին:

Ավելի վաղ տեղի էր ունեցել Բախտաձեի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետները հանդիպման արդյունքներով լրատվամիջոցների համար համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել: