Մոսկվայում կալանավորել են թալիշյան շարժման առաջնորդներից մեկին՝ Ֆահրադին Աբբասզադեին, հայտնում է haqqin.az–ը։

Ըստ տեղեկությունների՝ Ֆահրադին Աբբասզադեն կալանավորվել է Մոսկվայի մարզի Լյուբերեցկի շրջանի ոստիկանության ուժերի կողմից։

Մոսկվայի մարզի Լյուբերեցկի քաղաքային դատարանի դատավոր Ժուրավլեւը Աբբասզադեի արտահանձնումը Ադրբեջանին ապահովելու համար նրա խափանման միջոց է ընտրել մեկ ամսով կալանքի տակ պահելը։