Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի11-ին շարունակում է իր աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի աշխատանքները:

Օրակարգում ընդգրկված է 29 հարց, այդ թվում ՍԴ անդամ ընտրության, Վճռաբեկ դատարանի նախագահի, Վճռաբեկ դատարանի դատավորի, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, Հաշվեքննիչ պալատի անդամի, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրությունները:

Նշենք, որ նախօրեին քննարկվել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: Առաջադրվել է Մարտին Գալստյանի թեկնածությունը: Քվեարկությունը տեղի կունենա այսօր ժամը 11-ին:

Խորհրդարանը երեկ քննարկել է նաեւ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Այս պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 11:30-ին: