Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը Ծիծեռնակաբերդ այցելեց ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանի ուղեկցությամբ:

Միկաել Ժանը ծաղկեպսակ դրեց հուշակոթողին եւ ծաղիկներ՝ անմար կրակի մոտ:

Միկաել Ժանն այցի ընթացքում հայտարարեց, որ այցը խորհրդանշում է Ֆրանկոֆոնիայի ամբողջ ընտանիքի հիշողությունը: Նա նաեւ զբոսնեց Հիշատակի ծառուղով եւ ջրեց եղեւնին, որը տնկվել էր նախորդ այցի ժամանակ: