Համացանցում  տարածվել է ձայնագրություն, որում, ըստ ձայնագրության հեղինակների,  ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մի քանի հեռախոսազրույցներն են։

Այս պահի դրությամբ, NEWS.am–ին չի հաջողվել ձայնագրության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալ ԱԱԾ–ից եւ ՀՔԾ–ից։