ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է համացանցում տարածված ձայնագրությանը, որտեղ լսվում են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսակցությունը:

Փաշինյանը, մասնավորապես, ասել է.

«Քանի որ այս ողջ պատմության մանրամասներին տիրապետում եմ, այսինքն այդ հայտնի օրերին, դրանից առաջ ու հետո ինչ է տեղի ունեցել Հայաստանում, եւ հիմա ինչ է տեղի ունենում Հայաստանում ես այդ կոնտեքստին, բնականաբար, տեղյակ եմ: Բայց այս պահին ձեր թույլտվությամբ, մանրամասներին դեռեւս չեմ անդրադառնա:

Քիչ առաջ ինձ մոտ եմ հրավիրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ նրան հանձնարարել եմ հանդես գալ մամուլի ասուլիսով, պատասխանել լրագրողների հարցերին, տալ պարզաբանումներ: Այդ պարզաբանումներին մենք դեռ կանդրադառնանք, թե ինչ ասեց ԱԱԾ տնօրենը, ինչ ասած ՀՔԾ պետը, ինչ է դա նշանակում, ինչն ինչպես պետք է մեկնաբանել, ինչն ինչու է հնչում, եւ ոնցը ոնց եղավ, որ այդպես է հնչում, այլ ոչ թե այլ կերպ:

Բայց ես ուզում եմ ուրիշ բան ասել. եկեք հիմա հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Ըստ էության, տեղի է ունեցել հետեւյալը, սա իմ գնահատմամբ, չնայած իրավաբաններն ավելի ճիշտ կասեն, իմ գնահատմամբ տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում: Ո՞վ է արել այդ գաղտնալսումը, ինչի համար, ինչ նպատակով: Արդյոք օրենքով նա իրավունք ունեցել է այդպիսի գաղտնալսում իրականացրել:

Եվ ե՞րբ է տեղի ունենում այդ գաղտնալսումը, ինչն է այս ամենի քաղաքական նպատակը. ես դեռեւս օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել եմ, որ ընդհանուր առմամբ, իմ կարծիքով մարտի 1-ը բացահայտված է եւ տարբերակ չկա, բոլ;որ մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առջեւ:

Այսօր Հայաստանում տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար, տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար մի պայմաններում, երբ ամբողջ դատական համակարգը նշանակված է այդ կոռուպցիոն համակարգի կողմից եւ սպասարկել է երկար տարիներ այդ համակարգին եւ պլանավորված է այդ կոռուպցիոն համակարգին սպասարկելու համար: Ես դեռ վարչապետ ընտրվելուց հետո բա՞ն եմ թաքցրել ձեզնից: Ասել եմ՝ մինչեւ օրս դատավորները զանգում, խաբար են ուղարկում, թե ինչ անենք, այս մի հարցը ոնց որոշենք, էն մի հարցը ոնց որոշենք: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա:

Ես ասել եմ, որ հրաժարվում եմ դատական համակարգին տալ հրահանգներ: Մենք հրաժարվել ենք դատական համակարգին տալ հրահանգներ, բայց դա չի նշանակում, որ այդ համակարգից տարբեր մարդիկ մեզ չեն զանգել ու չեն ասել՝ բա էս գործն ինչ անեմ, խնդրում եմ ասեք, վայ վախում եմ, էս գործը չգիտեմ ոնց անեմ, էն գործը չգիտեմ ոնց անեմ: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա: Մարդիկ զգում են եւ այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան, տարբեր մանր ու մեծ չինովնիկներ, զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել Հայաստանում:

Նրանք ուզում եմ այդ պրոցեսը կասացնել՝ գաղտնալսումներով, ինչ-որ բաներ անելով:

Այո, ԱԱԾ տնօրենը հիմա ասուլիս կանի եւ կպարզաբանի՝ ինչն ինչով է: Ես հստակ ասել եմ ու հիմա էլ ուզում եմ ասել. Ժողովուրդ, մենք այս կաբինետներում հայտնվել ենք ձեր շնորհիվ ու այն պահին, երբ

Ինչ ասեցինք, որտեղ ասեցինք, ինչ խոսեցինք, ում հետ հանդիպեցինք, ենթակա է հաշվետվության ՀՀ քաղաքացիների առջեւ: Բայց մենք շանտաժի չենք տրվելու, «Մարտի 1»-ի գործը պետք է բացահայտվի, մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առջեւ, թալանվածը պետք է վերադարձվի:

Ես ասում եմ, որ սկսած էս պահին, նախորդից, միշտ, ես պատասխանատու եմ բոլորիդ առջեւ, թե իմ, իմ հարազատների, իմ ընտանիքի անդամների նյութական վիճակը ինչքանով է փոխվել:

Նոր քրեական գործեր են հարուցվելու, եւ սրա նպատակը ընդամենը կոռուպցիայի դեմ պայքարը, մարդասպաններին բանտերում տեղադրելու պրոցեսը կոտրելն ու ջարդելն է: Այս իրավիճակի կապակցությամբ, այո, շարունակում է որոշումներ կայացնելու իրավունքը մնալ ժողովրդի տիրույթում: Ժողովուրդն է բարձրագույն իշխանություն: Այս ընթացքում ինչեր ասես, հեռուստաընկերություններ են առել, ֆեյքեր են առել, լրատվամիջոցներ են առել, ինչ ասես չեն տարածքում, որ ես ընտանիքիս անդամների համար միլիարդների, աղջկաս համար 100 հազարանոց ավտո եմ առել, որ որդիս ոչ թե իրականում ծառայում է, այլ վարձով բնականարում ինչ-որ Ֆարերյան կղզիներում է եւ այլն: Սրա նպատակը մեկն է, նրանք ուզում են ճողոպրել, փախչել պատասխանատվությունից, եւ դուք չպետք է թույլ տաք, որ նրանք փախչեն պատասխանատվությունից: Առանձին վերցրած պաշտոնյա, ընդհանրապես կառավարությունից եթե որեւէ մեկը սխալ արել է, մեզնից ոչ մեկը անսխալական չի, եւ մեզնից յուրաքանչյուրը պատասպան կտա, ինձնից սկսած, եթե իրոք օբյեկտիվորեն ապացուցվի, որ դա սխալ է:

Բայց ես նաեւ ասել եմ, որ վախենում եմ, որ կոմպրոմիսի ի վիճակի չլինեմ: Այս ամեն ինչը նրա արդյունք է, որ ես կոռուպցիոներների, թալանչիների հետ որեւէ կոմպրոմիս չունեմ եւ չեմ ունենալու: Նրանք չեն կարողանալու ինձ կանգնեցնել, նրանց պարտություն է սպասվում, որովհետեւ նրանք ժողովրդից թալանվածը պետք է վերադարձնեն: Հայաստանի քաղաքացիներին գնդակահարածը պետք է պատասխան տա: Սահմանից զինվորին հանած, Երեւան բերածը պետք է պատասխան տա, երեւանցիների պատուհանների վրա ավտոմատներով կրակածը պետք է պատասխան տա, օրիգարխների թիկնազորին զենք բաժանածը եւ նրանց ժողովրդի վրա  կրակելու հրահանգ տվածը պետք է պատասխան տա: Ես սա նոր չեմ ասում, ես սա ասել եմ, երբ եղել եմ ընդդիմադիր, եղել եմ բանտում: Ու հիմա նույնը ասում եմ Վարչապետի աշխատասենյակում: Բայց որոշողը ես չեմ, որոշողը դուք եք, դուք պետք է որոշեք՝ մեր կառավարության մեջքին, կողքին, թիկունքին պինդ կանգնում եք, թե ոչ: Ի

Ինչ ուզում են գաղտնալսած լինեն, այդ գաղտնալսումների մեջ չկա որեւէ բան, որը հետաքննությամբ կպարզվի, որ որեւէ մեկը հտել է իր ծառայողական պարտականությունների գիծը: Որովհետեւ եթե մենք դատարաններին հրահանգ տող էինք, վերաքննիչ դատարանին ինչու հրահանգ չենք տվել, ոնց է  ռոբերտ Քոչարյանը հայտնվել ազատության մեջ: Եթե քաղաքական հետապնդման ենթարկող էինք, այդ լուրերը, որ հեռուստատեսություններ է գնել, ճիշտ են, թե ճիշտ չեն: Էդ քաղաքական հետապնդդյալները հեռուստատեսություն ու լրատվամիջոցն են գնո՞ւմ, էդ ո՞նց:

Այս իրավիճակում, ես քանի դեռ վարչապետ եմ, կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելփւ, շանտաժների չեմ ենթարկվելու, մինչեւ վերջին կոռուպցիոները, նրանց գողացած վերջին կոպեկը պետք է վերադարձվի ժողովրդին: Դուք ձեր թալանածը չեք մարսելու: Ուզում եք գաղտնալսեք, ուզում եք գաղտնատեսաձայնագրեք, ինչ ուզում եք արեք, տարբերակ չկա:  Ես հույս ունեմ, որ այս իրավիճակում ժողովուրդը պինդ կկանգնի կառավարության կողքին: Այո, մենք ձեր աջակցության կարիքն ունենք կոռուպցիայի դեմ պայքարում;

Այսօր, ի միջիայլոց, Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հավաք է նախատեսված եւ ես հույս ունեմ, որ բոլորդ կգաք էնտեղ ու ձեր աջակցությունը կհայտնեք կոռուպցայի դեմ պայքարին, մարդասպանների դեմ պայքարին, ընդհանրապես հեղափոխությանը:

Ես լսել եմ այդ ձայնագրությունները: Անտեղ ինձ հետ կապված մի բան կա, որն ուզում եմ պարզաբանել: Ես դա երեկ Տավուշում էլ ասացի: Երբ ես առաջարկել եմ ՀՔԾ պետի թեկնածու, Քննչական կոմիտեի նախագահի թեկնածու, ԱԱԾ տնօրեն, ոստիկանության պետ, ՊԵԿ-ի նախագահ, ես ասել եմ, որ ձեզ խոստանում եմ մի բան, որ որեւէ գործի քննության համար քաղաքական խոչընդոտ չի լինելու: Բացառում եմ, որ դուք ասեք՝ նախաքննության շահերից ելնում է, որ այսինչ մարդուն պետք է կալանավորել եւ ես ասեմ՝ չէ, մի կալանավորեք: Եթե նույնիսկ գաք ասեք քո ընտանիքի անդամին կալանավորում ենք, նախաքննության շահից է դա բխում, ես ասելու եմ՝ կալանավորեք:

Եվ այո, տեղի է ունեցել դա: Հիմա էլ եմ ասում, նախաքննության մարմինները պետք է անկաշկանդ լիենն եւ չմտածեն, թե այսինչ անուն ազգանունով մարդուն կարելի է կալանավորել, թե ոչ:

Ճշմարտությունն այն է, որ ոմանք ուզում են ճողոպրել, ծլկել, խուսափել պատասխանատվությունից: Ես դա թույլ չեմ տալու, ընդ որում, անկախ նրանից վարչապետի կարգավիճակում կլինեմ, թե ոչ:

Այսօր Դավիթաշենում կայանալիք հանրահավաքում ելույթ կունենամ, նաեւ որոշ հավելյալ բաներ կասեմ: Ես ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ ասուլիս հրավիրել եւ հրապարակել, թե առաջիկայում ինչ քրեական գործեր են նախապատրաստվում, ում թալանի մասին:

Ժողովուրդ ջան, դուք հաղթել եք եւ ձեր հաղթանակը որեւէ մեկը չի կարող ձեր ձեռքից վերցնել, նույնիսկ մենք, եթե անգամ շատ ուզենանք: Բնականաբար, մենք այդպիսի բան երբեք չենք ուզենա, բայց նաեւ որեւէ մեկին թույլ չենք տալ կեղտոտ ձեռքերով խլել ժողովրդի հաղթանակը: Դուխով»:

Համացանցում տարածվել է ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը