Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդաուրդ Շարմազանովն ընդունում է՝ ուժային կառույցների երկու ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումն անօրինական է, սակայն համոզված է՝ եթե բովանդակությունն  իրականություն է, դա կրկնակի խայտառակություն է։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում։

«Ես կարծում եմ՝ այո՛, եթե գաղտնալսվել է, դա անօրինական է, բայց նախեւառաջ եթե բովանդակությունն  իրականություն է, դա կրկնակի խայտառակություն է»,-շեշտեց նա։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ լսվում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Ավելի ուշ նրանք ընդունել են, որ խոսակցություն իսկապես ունեցել են եւ ձայնագրությունն իրական է: