Մեխիկոյի ոստիկանությունը տղամարդուն ծեծելով մահվան է հասցնելու գործի կապակցությամբ կալանավորել է 8 մարդու: Տղամարդը մեղադրվում էր երեխաների առեւանգման մեջ: Անցյալ ամսվա ընթացքում սա թվով 5-րդ նման սպանությունն է, հաղորդում է AP-ն:

 Մեխիկոյի հասարակական անվտանգության գործակալությունը հաղորդել է, որ 24-ամյա տղամարդը սպանվել է արեւմտյան Կույամամպա շրջանի եկեղեցու ներսում: Նրա վրա հարձակվել էր զայրացած ամբոխը:

Կալանավորվածները նրանց թվում էին, ովքեր փորձում էին կանխել շտապ օգնության եւ սպաների ժամանումը:

Ոստիկանությունը չի տեղեկացրել՝ արդյոք հիմնավոր էր երեխաների առեւանգման մեղադրանքը, բայց նման լուրերը անցյալ ամիս 4 սպանությունների էին հանգեցրել Պուեբլայում եւ Իդալգոյում: