Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ իշխանություններին հայտնի է Սկրիպալների գործով կասկածյալների ինքնությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մենք գիտենք, թե ովքեր են նրանք, մենք գտել ենք նրանց»,–ասել է ՌԴ նախագահը Արեւելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում։  

Նա հավելել է նաեւ, որ խոսքը քաղաքացիական անձանց մասին է եւ հույս է հայտնել, որ նրանք իրենք կհայտնվեն եւ կպատմեն ամեն ինչ. «Ես ցանկանում եմ դիմել նրանց, թող դիմեն զանգվածային լրատվամիջոցներին։ Այնտեղ ոչ մի քրեական բան չկա, վստահեցնում եմ ձեզ»,–եզրափակել է Պուտինը։