Այս տարվա գարնանը տեղ գտած իրադարձություններին զինվորների մասնակցության հարցը փակված է։ Հիշեցնենք՝ խոսքը թավշյա հեղափոխության նախօրեին բողոքի ցույցին խաղաղապահների խմբի մասնակցության մասին է։

«Հարցը փակված է»,–այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքով՝ քննությունն ավարտվել է, մի քանի անձանց նկատմամբ որոշակի կարգապահապան որոշումներ են կայացվել։ «Որովհետեւ կարգապահական խախտում է եղել»,–հայտնեց նախարարը։