Իվի շունն իր տիրոջ՝ Լիզա Քայթի հետ ապրում է  ապրում է Հյուսիսային Կարոլինայում։ Շան վրձնին պատկանող բոլոր կտավների վաճառքից գոյացած հասույթը օգտագործվում է բարեգործական նպատակներով։ Այս մասին տեղեկացնում է «Իմ մոլորակը»։

 

Լիզա Քայթն ասում է, որ Իվին այնքան էլ հաճախ չի նկարում՝ շաբաթական ընդամենը մեկ անգամ։ Իսկ յուրաքանչյուր կտավի վրա աշխատում է մոտ մեկ ամիս։ Նկարը վաճառվում է մոտ 200 դոլարով։ Շան ստեղծագործություններին կարելի է ծանոթանալ  Ինստագրամի նրա էջում։