Ռուսաստանի իշխանություններին հայտնի են այն մարդիկ, որոնց Մեծ Բրիտանիան կասկածում է ԳՀՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի թունավորման մեջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արեւելյան տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանում ելույթ ունենալիս, հայտնում է «Վեդոմոստին»:

«Սկզբունքորեն, մենք, իհարկե, նայել ենք, թե նրանք ինչ մարդիկ են, մենք գիտենք նրանք ովքեր են, մենք նրանց գտել ենք: Հույս ունեմ, որ նրանք ինքները կհայտնվեն եւ իրենց մասին իրենք կպատմեն: Դա բոլորի համար լավագույնը կլինի: Այնտեղ ոչ մի առանձնահատուկ եւ քրեական բան չկա»,- շեշտել է Պուտինը:

Նրա խոսքով՝ խոսքը քաղաքացիական անձանց մասին է: «Ես ցանկանում եմ դիմել նրանց, որ նրանք այսօր մեզ լսեն: Թող նրանք որեւէ տեղ գան, ձեզ մոտ՝ լրատվամիջոցներ»,- նշել է ՌԴ նախագահը: